| Арег Телемаковна Наргизян, главный врач детской поликлиники "Арабкир" |
|
|
| Автор: infoMAMA | |||
| 02.02.2010 19:51 | |||
|
Արաբկիր մանկական պոլիկլինիկան, այսօրվա անվանակոչումով, ստեղծվել է 1963թ, գտնվել է 5-րդ մանկակն հիվանդանոցի կազմում և սպասերկել է Արաբկիր վարչական կենտորոնի մանկական ազգաբնակչությանը: 1994 թվականին` հիվանդանոցի լուծարումից հետո, ձևավորվել է ինքնուրույն Արաբկիր մանկական պոլիկլինիկան, որը այսօրվա դրությամբ սպասարկում է 18000 0-18 տարեկան այցելուներին: Ինչու±մ է կայանում պոլիկլինիկայի ամբողջ գործնեությունը: Առաջին հերթին նրա խնդիրն է պրոֆիլակտիկ աշխատանքը` այսինքն կանխարգել հիվանդությունները և բուժել հիվանդությունները:Հիվանդ երեխայի հետագա աղոջացումը, այսինքն հիվանդ երեխային մինչև առողջ վիճակի երեխայի մակարդակին հասցնելը: Մանկական պոլիկլինիկան իր բնույթով զուտ մանակական է չկա մեծերի ծառայություն ու մնացել է ինքնուրույն, այսինքն մեզ մոտ մեծերին չեն սպասարկում, ինչը համարում եմ մեծ ձեռքբերում: Որովհետև չի կարելի նորածնին զուգահեռ սպասարկել մեծ մարդուն: Այն սպասարկում է միայն երեխաներին, և կարծես թե ստերիլ պայմաններով աշխատող պոլիկլինիկա է: Այսօրվա դրությամբ պոլիկլինիկայում աշխատում է 53 բժիշկ, որից 30-ը մանկաբույժ է: Թե’ բուժքույրերը և թե’ բժիշկները վերապատրաստվել են ընտանեկան բժշկության ամբիոնում: Աշխատում են տեղամասային սկզբունքով: Այսինքն սպասարկում են կոնկրետ տարածքի մինչև 18 տարեկան ազգաբնակչությանը, միջինը կազմում է շուրջ 600 մարդ և վճարվում է ըստ երեխաների թվի: Մենք աշխատում ենք նաև հագեցվաց և նեղ մասնագիտական սկզբունքով, կա դիագնոստիկ հետազոտության բաժին, կենսաբանական և բիո լաբորատորիա, սրտաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, ռեֆլեքսաթերապևտ, նյրադաբան, լոգոպետ, մանկական ատամնաբույժ: Եվ ամենակարևորն այն է, որ այն խիստ տարբերվում է հանրապետությունում գործող մանկական պոլիկլինիկաներից, դա կլինիկայի ստացիոնար բուժման ապահովումն է, որտեղ հիվանդությունից հետո բուժվում և վերականգնվում են երեխաները, և արդյունքը հիանալի են: Բաժնում կարող է միաժամանակ ստանալ 7 մարդ, իսկ տարեկան կտրվածքով մեզմոտ ստացիոնար բուժում է անցնում 75-80 մարդ: Կա նաև բուժական ֆիզկուլտուրայի, մասաժի և ասեղնաբուժության հատուկ բաժիններ: Այսինքն մեզ մոտ կան նաև օգնող ծառայություններ, որոնք նպաստում են հիվանդություններից հետո երեխաների ապաքինմանն ու վերականգնմանը: Մի այսպիսի հարց: Մենք բոլորս էլ գիտենք, որ բժշկությունը օր օրի զարգանում է, ի հայտ են գալիս տարբեր հիվանդությունների բուժման նորանոր եղանակներ: Ձեր պոլիկլինիկանում աշխատող բժիշկները արդյոք հակված են նորը ընդունելուն, թե նրանք հավատարիմ են հնին և այդ հին եղանակներով էլ առաջնորդվում են հիվանդությունների բուժման ժամանակ և ոչ միշտ են ողջունում նորը: Պոլիկլինիկան մեծ աշխատանք է տանում տարբեր սեմինարների միջոցով բժիշկններ վերապատրաստման ուղղությամբ: Մանկաբույժների ասոցիացիան ստեղծել է մանկաբույժների հատուկ դպրոց, ուր և հաճախում են մեր պոլիկլինիկայի բժիշկները, տարբեր տեսակի սեմինարները, հատուկ դասախոսությունները, , սիմպոզիումները, արտասահմանյան բժշկական գիտաժողովները ևս ծանոթացնում են մեր բժիշկներին բժշկության ոլորտում առկա նորությունների հետ: Մշտապես նորություններ ենք ստանում դեղորայքային արտադրող ընկերություններից: Մեր բժիշկները հետևում և ուսումնասիրում են այն ամենը, ինչը կարող է օգնել մեր երեխաներին: Վերջին շրջանում լայն տարածում գտած ֆիտոթերապիան, օրինակ կիրառվում է նաև մեր ստացիոնար բուժման բաժանմունքում, և մեծապես օգնում է հիվանդ երեխաների վերականգնմանը: Օգտվում են տարբեր աղբյուրներից զարգացման համար: Ես ինքս չեմ սիրում, որ նրանք կանգնած են մնում նույն տեղում` դեղորայքի օգտագործման և բուժման ձևերի կիրառմամբ: Մեր անձնակազմի մշտապես գնում է դեպի զարգացում: Կա ևս մի մեծ ծրագիր, որը ֆինանսական մեծ աջակցություն է պահանջում: Դա 0-1 տարեկան երեխաների ջրաբուժությունն է, այսինքն 1 ամսական երեխան կարող է մտնել լողավազան,անցնել որոշակի դասընթաց ու իրեն պահել ջրի վրա….: Եթե դա մեզ հաջողվի, ապա դա եզակի դեպքը կլինի ոչ միայն Անդրկովկասում, այլև նախկին Խորհրդային միության երկրների շրջանում: Այսպիսի բուժական կենտրոններ կան միայն եվրոպական որոշ զարգացաց հիվանդանոցներում: Հիմա մենք մեր առջև դրել են այս ծրագիրը կյանքի կոչելու գաղափարը: Միակ խնդիրն ու դժվարությունը` հովանավորի պակասն է: Մինչդեռ մենք պետք է հասկանանք, որ այն հիանալի գաղափար և ձեռքբերում կլինի մեր փոքրիկների համար, լավ սերունդ ունենալու համար: Դիմել ենք տարբեր տեղեր` ֆինանսական աջակցություն ստանալու ցանկությամբ, բայց մինչև հիմա դրական արդյունքներ չեն ստացել: Մի այսպիսի հարց` հիմա ձեզ դիմում են շատ երեխաներ…. Ըստ վիճակագրության արդյոք փոխվել են հիվանդությունները, օրինակ` հարբուխ, ջրծաղիկ, որոնց պատճառով դիմում են ձեզ, թե նույն են մնացել: Օրինակ երկրաշարժից հետո մեծ փոփոխություններ առաջացան մանկական հիվանդությունների ձևերի մեջ: Ճիշտ է հիմնական հիվանդությունները` դա աղիքային տրակտի խանգարումներ, ներվային հիվանդությունները մնում են, բայց վերջերս շատ են երկրաշարժի ժամանակ ծնված, կամ էլ այդ ժամանակ դեռ մանուկ, բայց հիմա արդեն հասուն աղջիկների ծննդաբերած երեխաների մոտ շատ ենք հանդիպում աուտիզմ, որը կարծես թե դարի հիվանդություն է: Մենք կարծես թե ամեն ինչ անում ենք, բուժում ենք, հատուկ դպրոցներ ենք ուղարկում այդ երեխաներին, բայց, ցավոք ,այդպիսիների թիվը մեծ է: Այն ժամանակ էլ մենք այդ հիվանդության դեպքերի հանդիպում էինք, բայց այն ժամանակ շատ քիչ էր, հիմա բավականին աճել է: Վերջին շրջանում մենք բավականին հաճախ ենք այդ ախտորոշումը տալիս, ու ցավոք պիտի ասեմ, որ նկատվում է հիվանդության քանակի աճի տենդենց: Ավելացել են ուռուցքների քանակը փոքր երեխաների մոտ: Անգամ ունենք նորածին մոտ ներարգանդային ուռուցքի բնածին դեպք: Իսկ ինչի± հետ են դրանք կապված: Այսօրվա դրությամբ բժշկությունը դեռ չի գտել, թե որոնք են այդ չարորակ գոյացությունների առաջացման պատճառները նորածինների մոտ: Օրինակ նկատել եմ, որ դեպի Ալյումինի գործարանի ուղղությամբ բնակվող տարածքի երեխաների մոտ շատ են երիկամային թերացումների դեպքերը: Դեպի Կոմիտասին սկզբի հատվածում աուտիզմի դեպքերն են շատ: Ավելի շուտ պետք է գիտական հետազոտություններ անցկացնել, այդ ամենին ճշգրիտ պատասխան տալու համար: Երկրաշարժից հետո ֆրանսիացի հայտնի բժիշկները ասացի, որ մենք տարիներ հոտո կզգանք այս արհավիրքի հետևանքները: Փաստորեն դա խնդիր է, որը կարող է ժամանակի ընթացքում անցնել: Պատերազմը, բնական աղետները բերում են հիվանդությունների աճ ու զարգացում: Բարեբախտաբար այսօր Հայաստանը գնում է դեպի զարգացում, և հուսով եմ, որ մենք այս վիճակից դուրս կգանք, բայց թե ինչքան ժամանակ հետ, դժվարանում եմ ասել: Լավատես եմ: Հույս ունենանք, որ մենք կապրենք հանգիստ և խաղաղ , իսկ մեր երեխաները անհոգ ու առողջ կմեծանան:
|
|||
| Обновлено 13.02.2010 18:35 |


Խնդրում եմ մի քիչ պատմեք ձեր պոլիկլինիկայի մասին: